exclusive
12185 դիտում

Ալավերդյան. Մարզիչների հեռացման մասին լուրերը մոտ են իրականությանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական լրատվամիջոցներում այսօր լուրեր են տարածվել, որ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ու օգնական, Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հեռացվել են պաշտոնից:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ այդ լուրերը մոտ են իրականությանը, բայց ամբողջովին չեն համապատասխանում դրան:

Նա նշել է, որ պաշտոնական հայտարարություն կլինի ավելի ուշ: Հավաքականի մարզիչները չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Ավելի վաղ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել էր, որ Սոնա Պողոսյանի անալիզներում հայտնաբերվել է S.2 խմբին պատկանող նյութեր, որոնք պարունակում են պեպտիդ հորմոններ, աճի խթանիչներ եւ հարակից նյութեր, միմետիկա: Պողոսյանի ելույթները ժամանակավորապես դադարեցվել են:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 20 օր ունի, որպեսզի բողոքարկի այս որոշումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին