Ապրիլ 20, 2024
14318 դիտում

Ալավերդյան. Մեծահասակները հարթակում կլինեն սեպտեմբերին


Լուսանկարը` PAN Photo


Փետրվարի 20-24-ը ծանրորդները պայքարել են Հայաստանի առաջնությունում ու որոշել հաղթողներին:


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ ամփոփել է մրցաշարի ընթացքն ու խոսել առաջիկա ծրագրերից:

Միջազգային պայքարի մեկնարկը

Գոհ եմ առաջնությունից, ծանրորդներն իրենց լավագույն մարզավիճակում չէին ու դրան չէինք էլ ձգտել: Մեր հիմնական մրցաշարերը՝ երիտասարդների ԱԱ-ն ու պատանեկան ԵԱ-ն, ամռանն են մեկնարկելու, իսկ 4 ամիս պահել լավագույն վիճակը հնարավոր չէ:

Մեծահասակները օգոստոսի 20-ից հետո կկարողանան մասնակցել միջազգային մրցաշարերի, այդ ժամանակ որակազրկման ժամկետն արդեն ավարտված կլինի:

Սեպտեմբերին նրանք հանդես կգան Ուսանողական խաղերում, այն փորձամրցում կլինի նոյեմբերին կայանալիք ԱԱ-ից առաջ:

Մեր նպատակն Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է: Դրանք խաղարկվելու են այս տարվանից ու անհատական են լինելու:

Առաջիկա հավաքները

Հայաստանի հավաքականը, որի կազմում կլինեն առաջնությունում լավ արդյունքներ գրանցած ծանրորդները, ինչպես նաեւ երիտասարդներն ու պատանիները, մարտի 2-22-ը հավաք կանցկացնեն Ուկրաինայում: Լավ մարզիկներ ունենք, ովքեր ապագայում կարող են համալրել մեծերի թիմն ու անգամ մասնակցել 2020-ի Օլիմպիական խաղերին:

Կանանց թիմն այդ ընթացքում ՝մարտի 11-24-ը կմարզվի Օլիմպավանում:

Պատանի ծանորդները Եվրոպայի առաջնությունում կպայքարեն 2018-ի ուղեգրերի համար: Մենք դեռ մեկն ունենք, աղջիկներից այն նվաճելու լավ շանսեր ունի Լիանա Գյուրջյանը:

Որակազրկման ժամկետները

Մարտին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան համաժողով կունենա, որի ժամանակ էլ կհայտարարվի որակազրկված հավաքականների ժամկետների կրճատման մասին: Դրանք մեկ տարվա փոխարեն կարող են 8-10 ամսով սահմանափակվել: Պաշտոնական հայտարարությունից հետո միայն ամեն ինչ հունի մեջ կընկնի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին