Ավարտվել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը:
Մրցումային վերջին օրը հարթակ են բարձրացել ծանր եւ գերծանր քաշային ծանրորդները:
Մինչեւ 105 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը 375 կգ արդյունքով նվաճել է Սամվել Գասպարյանը: Նրան հաջորդել են Սարգիս Կիրակոսյանն (332 կգ) ու Հովհաննես Ավդալյանը (304 կգ):
+105 կգ-ում ելույթ են ունեցել Օլիմպիական փոխչեմպիոններ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Մինասյանը 415 կգ երկամարտի արդյունքով նվաճել է ոսկե մեդալ, իսկ Մարտիրոսյանը 405 կգ-ով՝ արծաթե: Երրորդ տեղը գրավել է Վարազդատ Լալայանը՝ 370 կգ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: