Ապրիլ 20, 2024
23095 դիտում

Ծանրամարտի թիմերը մրցաշրջանին կպատրաստվեն հունվարի 15-ից


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ու կանանց հավաքականները տարվա առաջին հավաքները կսկսեն հունվարի 15-ից:

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ կանանց թիմը կմարզվի Երեւանում, իսկ տղամարդկանցը՝ Ծաղկաձորում:

«Փետրվարի 20-26-ը կկայանա Հայաստանի առաջնությունը: Բոլոր ուժեղ ու տիտղոսակիր ծանրորդները մասնակցելու են առաջնությանը: Սրանից հետո էլ կորոշվի հավաքականի կազմն ու կշարունակենք մարզումները»,-ասել է Ալավերդյանը:

Հունվարին պարզ կլինի Հայաստանի հավաքականի որակազրկման ժամկետը: Չի բացառվում, որ հայ ծանրորդներն իրավունք կունենան մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Եթե այդ որոշումը հաստատվի, ապա երիտասարդ ու պատանի մարզիկները կկարողանան ելույթներ ունենալ ինչպես ԵԱ-ում, այնպես էլ ԱԱ-ում:

«Պատանիների ԵԱ-ում մեր թիմը կպայքի 2018-ի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Տղաներն այս պահին մեկ ուղեգիր ունեն, իսկ աղջիկները դեռ ոչ»,-նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին