Ապրիլ 20, 2024
26336 դիտում

Հայ ծանրորդները 2017-ին նվաճել են շուրջ 80 մեդալ


Լուսանկարը` allthingsgym.com


2017-ին Հայաստանի ծանրամարտի հավաքականները միջազգային մրցաշարերից վերադարձել են 78 մեդալով:

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ մեդալների թիվը կավելանա եւս երկուսով. «Մինչեւ 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալն արգելված նյութեր օգտագործած վրացի մարզիկից վերցրվել է ու տրվելու է Մկրտիչ Մկրտչյանին: Իմ նշած մեդալներից 36-ը ոսկե են, 21-ն՝ արծաթե, 23-ը՝ բրոնզե»:

Ալավերդյանն ասել է, որ մեդալների քանակն էլ ավելի շատ կլիներ, եթե հայ ծանրորդները կարողանային մասնակցել Աշխարհի առաջնությանը, որը բաց են թողել որակազրկման պատճառով:

«Ցավոք, բայց մենք չմասնակցեցինք այս առաջնությանը, որտեղից հաստատ մեդալներով էինք վերադառնալու: Սիմոն Մարտիրոսյանը պատրաստ էր չեմպիոն դառնալուն, նա ավելի շատ կիլոգրամներ է բարձրացնում, քան օրեր առաջ առաջին տեղ գրաված մարզիկը: Անդրանիկ Կարապետյանը պայքարելու էր արծաթե, իսկ Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալների համար»,-ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին