Ապրիլ 25, 2024
25806 դիտում

Հայաստանը որակազրկման համար կվճարի 50 հազ. դոլար տուգանք


Լուսանկարը` Մեդիամաքս


Հունվարի 15-ին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում կկայացնի Հայաստանի, Չինաստանի եւ Թուրքիայի հավաքականների որակազրկումը կրճատելու մասին:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր հայտնել է, որ այս երկրների ծանրորդները վերջին չորս տարում ոչ մի խախտում չեն արձանագրել:

«Վերջին չորս տարում մեր ծանրորդները 1200 դոպինգ-թեստ են հանձնել, եւ դրանցից ոչ մեկը դրական չի եղել: Ես շատ խիստ եմ դրել հարցը ու, երկար տարիներ լինելով այս ոլորտում, համոզված եմ, որ առանց արգելված նյութերի կարող ենք հասնել հաջողության, ինչին եւ վերջին շրջանում ականատես ենք լինում»,- ասել է Ալավերդյանը:

Հայաստանի ծանրամարտի թիմը որակազրկվել էր մեկ տարով, սակայն չի բացառվում, որ ժամկետները կրճատվեն, ու այն մասնակցի 2018-ի Եվրոպայի առաջնությանը:

«Մենք պարտավորություններ ենք վերցրել, որ մեր մարզիկները ամեն մրցումից առաջ առնվազն 3 անգամ պետք է դոպինգ-ստուգում անցնեն: Այս ընթացքում նրանք կարող են մասնակցել միայն Հայաստանի առաջնությունների ու ուսումնամարզական հավաքների»,-նշել է նա:

Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ երեք հայ ծանրորդի որակազրկման համար Հայաստանը պետք է վճարի նաեւ 50 հազար դոլար տուգանք:

Որակազրկված մարզիկները 2018-ի մայիսից կարող են վերսկսել ելույթները: Ինչպես նշել է Ալավերդյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը մարզվում է ու պատրաստվում է կրկին ելույթներ ունենալ միջազգային հարթակներում, իսկ Տիգրան Մարտիրոսյանն այլեւս չի շարունակի մարզիկի կարիերան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին