Ապրիլ 19, 2024
31474 դիտում

Հայաստանի ծանրամարտի թիմը հնարավոր է մասնակցի 2018-ի ԵԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի հավաքականը հնարավոր է մասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Այդ մասին այսօր հայտարարել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

«Նախապես հայտարարվել էր, որ Հայաստանի հավաքականը որակազրկվել է մեկ տարով: Հնարավոր է, որ այդ ժամկետները կրճատվեն, ու մեր մարզիկները կարողանան մասնակցել 2018-ի ԵԱ-ին: Սա պայմանավորված է նրանով, որ Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի միայն երեք ծանրորդի մոտ է դոպրինգ-թեստը դրական արդյունք տվել: Բացի այդ էլ, 2013 թվականից ոչ մի մարզիկի մոտ խախտում չի արձանագրվել»,-լրագրողներին այսօր ասել է Ռոստոմյանը:

Նա նշել է, որ այս հարցի հստակ պատասխանը հայտնի կդառնա մինչեւ տարեվերջ: Հայաստանի ծանրամարտի հավաքականն ավելի վաղ եւս 9 երկրների թիմերի հետ մեկ տարով որակազրկվել էր՝ չկարողանալով մասնակցել այս տարվա Աշխարհի առաջնությանը:

Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերում դրական էին եղել Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի, Նորայր Վարդանյանի ու Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ-թեստերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին