Ապրիլ 25, 2024
exclusive
44576 դիտում

Եվրոպական ոսկու նվաճողները. Հաղթողների տպավորությունները


Լուսանկարը` allthingsgym.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Ալբանիայի Դուրրերս քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդները 6 ոսկե մեդալ են նվաճել, իսկ ընդհանուր մեդալների քանակը կազմել է 32:


Երեկ Հայաստանի ծանարամարտի թիմերը վերադարձել են Հայաստան: Mediamax Sport-ը խոսել է հաղթողների հետ ու իմացել նրանց չեմպիոնական զգացողությունները:
 
Գոռ Մինասյան (Մ-23 տ.)

Տարբեր մրցահարթակներում, մանավանդ առաջին տեղում կանգնելը նոր զգացողություններ է պարգեւում մարզիկին: Ինձ համար նոր նվաճում էր այն, որ հրում վարժությունից ոսկե մեդալ նվաճեցի:

Մոտ 4 տարի հրումում ոսկի չէի ունեցել: Շատ կարեւոր է, երբ զգում ես, որ քո նվաճումը  կարեւոր է երկրիդ համար: Դա օգնում է հետագայում նորանոր հաջողությունների հասնել:

 Կարուշ Ղուկասյան

Ուսումնամարզական հավաքների ընթացքում բարձրացրած կիլոգրամները հույս էին տալիս, որ արդեն առաջնության ժամանակ կարողանալու եմ ոսկե մեդալի համար պայքարել:

Մրցակցությունն ուժեղ էր, մրցակցիս բարձրացրած կիլոգրամները մոտ էին իմ արդյունքին: Կարծում եմ, որ ես ավելի վստահ գործեցի, դրա համար էլ կարողացա հաղթանակ տանել ու մեծ հպարտությամբ լսել Հայոց օրհներգը:

Լուսանկարը` Facebook


Տարվա սկզբին մասնակցեցի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Սա ինձ ավելի պարտավորեցրեց, որպեսզի մինչեւ 23 տարեկաններում էլ ավելի լավ հանդես գամ: Կարծում եմ, որ 2017 թվականը հաջողված էր ինձ համար:

Մենք իսկական թիմ ենք, ուրախանում ու տխրում ենք միմյանց համար: Կարողացել ենք բոլորս էլ մեդալներով վերադառնալ, սա խոսում է մեր ուժի ու որակի մասին:

Անդրանիկ Կարապետյան

Օլիմպիական խաղերում ստացած վնասվածքից հետո ծանր օրերի միջով ստիպված եղա անցնել: Սա իմ առաջին չեմպիոնությունն է այդ ամենը հաղթահարելուց հետո: Շատ դժվար էր, բայց ապացուցեցի, որ վնասվածքը չի կարող խանգարել նորից չեմպիոն դառնալ ու կրկին բարձունքում հայտնվել:
 
Սոնա Պողոսյան (Մ-20 տ.)

Այս տարին ինձ համար շատ հաջողված էր, մեծահասակների ԵԱ-ում ու երիտասարդների ԱԱ-ում բրոնզե մեդալներ էի նվաճել:

Մեծահասակների  մրցաշարում հաջող ելույթն ինձ հավատ տվեց ավելի վստահ քայլերով առաջ շարժվելու համար:

Վերջին 5 տարիներին անընդհատ այս պահին էի սպասում՝ կանգնել պատվոհարթակի 1-ին աստիճանին ու իմ պատվին հնչեցնել մեր օրհներգը: Դա, երեւի, բոլոր մարզիկների երազանքն է:

Լուսանկարը` Facebook


Ալբանիա մեկնել էի ոսկու հետեւից, մրցակիցներիս շատ լավ գիտեի, միայն մնում էր բարձրացնել մարզիչներիս պատվիրած բոլոր մոտեցումները:

Մեր ողջ թիմի համար ամենահաջողված ու լավ առաջնությունն էր, բոլորս էլ մեդալների համար էինք պայքարում: Մթնոլորտը շատ ջերմ էր, աջակցում էինք իրար ու երկրպագում, մարզիչներն էլ բոլոր հարցերում մեր կողքին էին:
 
Արփինե Դալալյան

Զինվոր եղբորս խոստացել էի, որ Եվրոպայի առաջնությունում անպայման ոսկե մեդալ կնվաճեմ ու հիմնը կհնչեցնեմ: Ու դա ինձ հաջողվեց:
 
Սիմոն Մարտիրոսյան

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում իմ ելույթից այնքանով եմ գոհ, որ կարողացա  կրկնել ռեկրոդ: Ես ոսկու համար էի գնացել Ալբանիա ու ոսկով էլ վերադարձա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին