42139 դիտում

ԵԱ-ում Հայաստանի Մ-23 տ. տղաների ու Մ-20 տ. աղջիկների թիմերն 1-ինն են


Լուսանկարը` allthingsgym.com


Հայաստաի ծանրամարտի երիտասարդական հավաքականն Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվել է ալբանական Դուրրերս քաղաքում, ռեկորդներ է սահմանել, մեծ քանակությամբ մեդալներ նվաճել ու պարզապես փայլել:

Մ-23 տ. առաջնությունում հայ մարզիկներն առաջին տեղն են գրավել թիմային պայքարում: 8 ոսկե մեդալ, 1-ական էլ արծաթե ու բրոնզե:

 

Չեմպիոնի կոչումը գերծանր քաշային կարգում նվաճել է Գոռ Մինասյանը (420 կգ), 85-ում`Անդրանիկ Կարապետյանը (360 կգ), 94-ում էլ`Կարուշ Ղուկասյանը (359 կգ):

 

Առաջինն է նաեւ Մ-20 տ. աղջիկների ընտրանին՝ 6 ոսկե մեդալով: Փայլուն են հանդես եկել Սոնա Պողոսյանն (227 կգ) ու Արփինե Դալալյանը (228 կգ):


Մ-20 տ. ընտրանին թիմային պայքարում 4-րդն է 4 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալներով: Ռեկորդով չեմպիոն է դարձել Սիմոն Մարտիրոսյանը (433 կգ), արծաթե մեդալակիրներն էլ Դավիթ Հովհաննիսյանն (343 կգ) ու Սամվել Գասպարյանն (374 կգ) են:

 

Մ-23 տ. պայքարում էլ Հայաստանը 7-րդն է: Տաթեւ Հակոբյանը դարձել է արծաթե մեդալակիր 228 կգ-ով, իսկ Իզաբելա Յայլյանը՝ բրոնզե 195-ով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին