Ապրիլ 16, 2024
42910 դիտում

Եվրոպայի հայկական առաջնությունը. 6-րդ ոսկին Գոռ Մինասյանինն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Այն ինչ հայ ծանրորդներն արեցին ալբանական Դուրրերս քաղաքում ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում վեր է բոլոր գովասանքներից:

Անգամ 1 տարով որակազրկման լուրը հոգեբանորեն որեւէ կերպ չազդեց երիտասարդների ելույթների վրա:

 

Նրանք Եվրոպայի առաջնությունը հայկական դարձրին ու նվաճեցին 6 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալ: Մեծաքանակ էին նաեւ փոքր մեդալները:

 

Հայաստանի ընտրանու փայլուն ելույթների ավարտը տվեց Օլիմպիական ու Եվրոպայի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը: Մ-23 տ. Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում նրա երկամարտի արդյունքը 420 կգ է:

 

Պոկումը Մինասյանն ավարտեց 200 կգ-ով, իսկ հրումը` 220-ով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին