Ապրիլ 18, 2024
37734 դիտում

Հայաստանի մեդալային ԵԱ-ն. Արփինե Դալալյանը նույնպես ոսկե մեդալակիր է


Լուսանկարը` Facebook


Հայաստանի հավաքականի նվաճումները Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում շարունակվում են:

Այսօր առաջին մեդալը նվաճել է Արփինե Դալալյանը (+ 90 կգ): Երկամարտում հայ մարզուհին ցույց է տվել 228 կգ ու ոսկե մեդալակիր դարձել:

 

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Սոնա Պողոսյանը (75 կգ), Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) եւ Կարուշ Ղուկասյանը (94 կգ): Դավիթ Հովհաննիսյանը (85 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (90 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Իզաբելա Յայլյանը (58 կգ)՝ բրոնզե:

 

ԵԱ-ում այսօր հարթակ են դուրս գալու եւս 4 ծանրորդներ, Մ-20 տ. մրցաշարում հանդես են գալու Սամվել Գասպարյանը (105 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ), իսկ Մ-23 տ.՝ Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին