Ապրիլ 19, 2024
49070 դիտում

Կարապետյանի հաղթական վերադարձը. Նա Մ-23 տ. ԵԱ-ի չեմպիոն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ելույթ է ունեցել Անդրանիկ Կարապետյանը:

Նա մինչեւ 85 կգ քաշային կարգում կրկին հաջող է ելույթ ունեցել: Ռիոյի Օլիմպիական խաղերում ծանր վնասվածքից հետո Կապարետյանը կարողացել է նվաճել առաջին ոսկե մեդալը: Երկամարտի արդյունքով հայ ծանրորդը 360 կգ-ով կանգնել է պատվոհարթակի առաջին աստիճանին:

Պոկում վարժությունում Կարապետյանը հավասարը չի ունեցել, նա 170 կգ-ով նվաճել է փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի 2016-ի չեմպիոնը հրումում 190 կգ-ով դարձել է փոքր արծաթե մեդալակիր:

Երեկ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Սոնա Պողոսյանը (75 կգ), իսկ Դավիթ Հովհաննիսյանը (85 կգ, Մ-20) դարձել էր արծաթե մեդալակիր: Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Իզաբելա Յայլյանը (58 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին