Ապրիլ 25, 2024
39389 դիտում

Սոնա Պողոսյանի փայլուն ելույթն ու ոսկե մեդալը երիտասարդական ԵԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Ալբանական Դուրրեսում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել:

Մ-20 տարեկանների պայքարում Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանը 75 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել: Երկամարտի 227 կգ արդյունքով նա կանգնել է պատվոհարթակի 1-ին աստիճանին:

 

2-րդ տեղի մարզուհին`ռուս Մարիա Տրետյակովան 204 կգ արդյունքն է ցույց տվել: 

 

Պոկում վարժությունում Պողոսյանը 2 մոտեցում է արդյունավետ օգտագործել ու 97-ով փոքր ոսկե մեդալ նվաճել: Հրումը նա սկսել է, երբ մնացած բոլորն արդեն ավարտել էին ելույթները: 113, 125 ու 130 կգ-ները հայ ծանրորդուհին հեշտությամբ իրեն է ենթարկել ու կրկին փոքր ոսկու արժանացել: 75 կգ քաշային կարգի 3 ոսկե մեդալներն էլ կուղեւորվեն Հայաստան:

 

Ավելի վաղ ԵԱ-ի արծաթե մեդալակիրներ է դարձել Դավիթ Հովհաննիսյանը (Մ-20 տ.), իսկ Իզաբելա Յայլյանը (Մ-23 տ.)՝ բրոնզե:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին