Ապրիլ 25, 2024
36985 դիտում

Ժորժ Եղիկյանը երիտասարդական ԵԱ-ում փոքր բրոնզե մեդալ է նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երեկ 2-րդ հայ ծանրորդն է հանդես եկել:

Մ-23 տարեկանների 77 կգ քաշայինների պայքարում Ժորժ Եղիկյանը հրում վարժությունում  170 կգ արդյունքով  փոքր բրոնզե մեդալ է նվաճել: Երկամարտում նա ցույց է տվել 315 կգ ու ելույթն ավարտել 5-րդ տեղում:

Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Իզաբելա Յայլյանը (58 կգ): Նա նույնպես Մ-23 տ. առաջնությունում է հանդես եկել ու դարձել բրոնզե մեդալակիր:

Այսօր Մ-20 տարեկանների պայքարում հարթակ են դուրս գալու Կարեն Ավագյանը, Դավիթ Հովհաննիսյանը (85 կգ) եւ Սոնա Պողոսյանը (75 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին