Ապրիլ 26, 2024
exclusive
36684 դիտում

Եվրոպայի առաջնությունում այսօր հանդես կգան 2 հայ ծանրորդներ


Լուսանկարը` Մեդիամաքս


Ալբանիայի Դուրրես քաղաքում այսօր մեկնարկում են մինչեւ 20 ու 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները:

Հայաստանի հավաքականի կազմում այսօր ելույթ են ունենալու երկուսը: Մ-20 տ. պայքարում հարթակ է դուրս գալու Հրայր Հովհաննիսյանը (69 կգ), Իզաբելա Յայլյանն (58 կգ) մրցելու է Մ-23 տ. մրցաշարում:

Մ-20 տարեկանների ԵԱ-ում հանդես են գալու նաեւ Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+90 կգ), Դավիթ Հովհաննիսյանն ու Կարեն Ավագյանը (85 կգ), Սամվել Գասպարյանը (105 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ):

Մ-23 տարեկաններում էլ ելույթ կունենան Տաթեւիկ Հակոբյանը (90 կգ), Ժորժ Եղիկյանը (77 կգ), Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին