Ապրիլ 25, 2024
exclusive
33799 դիտում

Երիտասարդ ծանրորդները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի հավաքականի համար այս տարվա վերջին մրցումները կլինեն մինչեւ 20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները:

Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Հրայր Հովհաննիսյանն (69 կգ) ու Ժորժ Եղիկյանը (77 կգ) արդեն մեկնել են մրցավայր, իսկ թիմի մյուս հատվածն ալբանական Դուրրես կուղեւորվի հոկտեմբերի 17-ի գիշերը:


Mediamax Sport-ը ներկա է եղել թիմի մարզմանն ու զրուցել է մարզիչ Վիգեն Խաչատրյանի հետ:


«Թիմն այս պահին շատ լավ վիճակում է գտնվում, բոլոր քաշային կարգերի տղաներն էլ պատրաստ են: Հավաքներ էինք անցկացնում, երբ հայտնի դարձավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի որակազրկման մասին: Բնականաբար, այդ լուրը շատ ազդեց մեզ վրա, բայց դժվարություններ տեսած ժողովուրդ ենք ու պատրաստ ենք դիմանալ մեկ տարի»,-ասել է Խաչատրյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա նշել է, որ այդ մեկ տարվա ընթացքում իրենք կշարունակեն հավաքներ ու մարզումներ անցկացնել, կլինի Հայաստանի առաջնություն: Իրենց նպատակը լինելու է հաջորդ տարվա Աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է:


«Մենք պետք է միշտ տղաների կողքին լինենք, որպեսզի նրանք հանկարծ չընկճվեն ու շարունակեն նույն նվիրվածությամբ մարզվել: 2018-ի ԱԱ-ն կարեւոր է անչափ, որովհետեւ խաղարկվելու են Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Շատ հոյակապ երիտասարդ թիմ ունենք. Գոռի, Սիմոնի, Ռուբենի եւ Անդրանիկի կողքին լավ երիտասարդներ կան, որոնցից ակնկալիքները մեծ են»,- ավելացրել է մարզիչը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մ-20 տարեկանների ԵԱ-ում հանդես են գալու Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+90 կգ), Հրայր Հովհաննիսյանը (69 կգ), Դավիթ Հովհաննիսյանը ու Կարեն Ավագյանը (85 կգ), Սամվել Գասպարյանը (105 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ):


Մ-23 տարեկաններում ելույթ կունենան Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Տաթեւիկ Հակոբյանը (90 կգ), Ժորժ Եղիկյանը (77 կգ), Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին