Ապրիլ 25, 2024
exclusive
34141 դիտում

Տիգրան Մարտիրոսյանը ստացել է 2008-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը


Լուսանկարը` zimbio.com

Լուսանկարը` Տիգրան Մարտիրոսյանի արխիվից

Լուսանկարը` Տիգրան Մարտիրոսյանի արխիվից


Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը պաշտոնապես Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Հայ ծանրորդը խաղերի ժամանակ բրոնզե մեդալ էր նվաճել, սակայն Միջազգային Օլիմպիական կոմիտեն որակազրկել է 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Անդրեյ Ռիբակովին (Բելառուս):

Օրեր առաջ հայ ծանրորդը վերջապես ստացել է իր մեդալը: Նա Mediamax Sport-ին խոստովանել է, որ յուրահատուկ զգացողություններ ունի:

«Օլիմպիական արծաթն իմ կարիերայի ամենակարեւոր մեդալն է, բնականաբար, շատ ուրախ եմ այն ստանալու համար: Սակայն  իմ վերաբերմունքը որակազրկումներին միեւնույն է բացասական է մնում, սխալ է մարզիկներից մեդալները վերցնելը»,- ասել է նա:

Լուսանկարը` Տիգրան Մարտիրոսյանի արխիվից


Մարտիրոսյանը խոսել է նաեւ 1 տարով Հայաստանի հավաքականի որակազրկվելուն: Նա նշել է, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պետք է խստացնի դոպինգի նկատմամբ վերահսկումը, սակայն սխալ է տարիների վաղեմություն ունեցող դեպքերի համար պատժել անմեղներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին