Ապրիլ 20, 2024
33382 դիտում

Հայտնի է Մ-20 տ. ԵԱ-ում Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը


Լուսանկարը` ewfed.com


Ալբանիայի Դուրրես քաղաքը հոկտեմբերի 15-22-ն ընդունելու է Եվրոպայի մինչեւ 20 ու 23 տարեկանների առաջնությունը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանն ասել է, որ Մ-20 տ. պայքարում ելույթ են ունենալու Հրայր Հովհաննիսյանը (69 կգ), Կարեն Ավագյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (85 կգ), Սամվել Գասպարյանը (105 կգ) եւ գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը:

Երեկ նա հրապարակել էր նաեւ մինչեւ 23 տարեկանների կազմը: Հայաստանի թիմի մի մասը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 15-ին, մյուսը՝ 17-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին