Ապրիլ 26, 2024
exclusive
30325 դիտում

Գեւորգ Դավթյանի ստացված ԵԱ-ն որպես պատանեկան թիմի ավագ մարզիչ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գեւորգ Դավթյանը գոհ է Կոսովոյում կայացած Եվրոպայի առաջնությունում իր սաների ցույց տված արդյունքներից:

10 հոգով մասնակցած Հայաստանի ընտրանին նվաճել է 3 ոսկե, 2 արծաթե ու 3 բրոնզե մեդալներ:

 

Mediamax Sport-ին Դավթյանն ասել է, որ որպես ավագ մարզիչ իր առաջին առաջնությունն է եղել ու այն շատ լավ է դասավորվել:

 

«Ռաֆայել Հարությունյանը մինչեւ 17 տարեկանների 69 կգ քաշայինների պայքարում պետք է ոսկե մեդալակիր դառնար, սակայն ոտքի վնասվածք ստացավ: Լավ է, որ այն լուրջ չէր, ու մեր ծանրորդը բրոնզե մեդալակիր դարձավ: Ամեն դեպքում այդ քաշային կարգում ոսկին չկորցրինք, այն նվաճեց Արմեն Գրիգորյանը»,- նշել է մարզիչը:

 

Հայաստանի հավաքականին Կոսովոյում երկրպագել են այնտեղ ծառայություն իրականացնող հայ խաղաղապահները: Դավթյանը նրանց հատուկ շնորհակալություն է հայտնել իրենց կողքին լինելու ու աջակցելու համար:

 

«Առավոտից երեկո նրանք մեզ հետ են եղել, բուռն կերպով մեզ երկրպագել, նման աջակիցներ ոչ մի հավաքական չի ունեցել: Օդանավակայանում էլ մեզ ճանապարհեցին: Շնորհակալ ենք ամեն ինչի համար»,- ավելացրել է Դավթյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նա խոսել է նաեւ մի քանի օր առաջ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայացրած որոշման մասին, ըստ որի՝ 9 հավաքականներ, այդ թվում եւ Հայաստանը, 1 տարով որակազրկվելու են.

 

«Եթե որոշումը հաստատվի ու բողոքարկումը չազդի դրա վրա, ապա բոլոր տարիքային հավաքականներն էլ չեն կարողա հանդես գալ միջազգային մրցումներում: Մենք ստիպված կլինենք բաց թողնել նաեւ 2018-ի պատանեկան Օլիմպիական խաղերը: Շատ ցավալի որոշում կլինի, քանի որ լավ սերունդ ունենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին