Ապրիլ 19, 2024
9625 դիտում

Մարգարիտա Առաքելյանը ԵԱ-ում դարձել է փոքր բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` ibtimes.co.uk


Կոսովոյում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականին երեկ մեկ փոքր մեդալ է բերել Մարգարիտա Առաքելյանը:

Մինչեւ 15 տարեկանների աղջիկների պայքարում Առաքելյանը հանդես է եկել +75 կգ քաշային կարգում: Հայ մարզուհին հրում վարժությունում բարձրացրել է 84 կգ ու նվաճել փոքր բրոնզե մեդալ:

 

Երկամարտի արդյունքով նա գլխավերեւում պահել է 153 կգ ու ելույթն ավարտել 4-րդ տեղում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին