Ապրիլ 25, 2024
48252 դիտում

Ունիվերսիադայում Հայաստանը 3 ծանրորդ կներկայացնի


Լուսանկարը` Մեդիամաքս


Օգոստոսի 19-30-ը չինական Թայպեում կայանալիք 29-րդ ամառային ուսանողական խաղերին 3 ծանրորդ են մասնակցելու:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ ելույթ են ունենալու Եվրոպայի չեմպիոն ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Եվրոպայի ու երիտասարդական ԱԱ-ի կրկնակի հաղթող, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն (105 կգ) ու Ռիո-2016-ի ու Եվրոպայի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը (+105 կգ):

«Օլիմպիական խաղերում վնասվածք ստանալուց հետո Անդրանիկը հանդես կգա 85 կգ քաշահին կարգում: Ծանրորդն արդեն կարողանում է լավ կիլոգրամներ բարձրացնել ու նպատակահարմար ենք գտել նրան մրցաշարի տանել»,- նշել է Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին