Ապրիլ 25, 2024
43725 դիտում

Մարտիրոսյան. Ձգտելու եմ ԱԱ-ի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալ


Լուսանկարը` iwf.net


Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը շարունակում է փայլել միջազգային հարթակներում:

Օրեր առաջ Տոկիոյում կայացած ծանարամրտի երիտասարդական Աշխարհի առաջնությունում նա այս տարվա իր 2-րդ ոսկե մեդալն է նվաճել: Ծանրորդը նաեւ 2-րդ տարին անընդմեջ է 426 կգ արդյունքով է չեմպիոն դարձել:

«Թեեւ մարզիչները գոհ են իմ ցույց տված արդյունքից, սակայն ես այդքան էլ այդ մտքին չեմ: Չկարողացա բարձրացնել հրման 246 կգն-ն ու աշխարհի ռեկորդ սահմանել: Այս տարվա ընթացում կփորձեմ այն ինձ ենթարկել: Երեւի մի քիչ շտապեցի, այդ պատճառով էլ չստացվեց»,- նշել է ծանրորդը:

Մարտիրոսյանը չի կարծում, որ երիտասարդ տարիքում բազմաթիվ մեդալներ նվաճելը հետագայում կխանգարի իրեն լավ ելույթ ունենալ. «Ես դեռ ոչ Օլիմպիական, ոչ էլ Աշխարհի չեմպիոն չեմ դարձել, այնպես որ պետք է ձգտեմ դրանք էլ նվաճել»:

ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանն էլ իր ելույթը լավ է գնահատում, սակայն այդքանով չի բավարարվելու:

«Մյուս տարի կփորձեմ չեմպիոն դառնալ ու ավելի բարձր նվաճումների հասնել»,- նշել է մարզուհին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին