Ապրիլ 19, 2024
39208 դիտում

Ալավերդյան. Իմ ծանրորդները պետք է 2-3 օլիմպիադաներում մեդալ նվաճեն


Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo

Լուսանկարը` Pan Photo


Տոկիոյում կայացած ծանրամարտի երիտասարդական Աշխարհի առաջնության արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ ու Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Որակյալ ծանրորդներով թիմը

ԱԱ-ին տարել էինք միայն այն մարզիկներին, որոնք կարող են մեդալ նվաճել: Քանի որ առաջնությունը Տոկիոյում էր, դրամական միջոցները որոշել էինք սուղ օգտագործել:

Որակյալ մարզիկներ էինք տարել, մրցաշարի ընթացքն էլ ցույց տվեց: Իրենց 3-րդ մոտեցումներն օգտագործելու դեպքում Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը եւս կարող էին մեդալ նվաճել:

 

Լուսանկարը` Pan Photo

Անգերազանցելի Մարտիրոսյանը

Սիմոնը մեր ամենաերիտասարդ ծանրորդն է, ում հաջողվել է Օլիմպիական արծաթե մեդալակիր դառնալ: Այս տարի նա փայլել է նաեւ մեծահասակների ԵԱ-ում ու հաղթող դարձել: Նա շարունակում է իր տարիքայինների ու ավելի մեծերի պայքարում հաջող ելույթներ գրանցել:

Աշխարհի առաջնությունում էլ Սիմոնն ապացուցեց իր բարձր կարգը: Այս անգամ հանդես եկավ +105 կգ քաշային կարգում, քանի որ նպատակահարմար չէր քաշ գցել:

Գասպարյանի բրոնզը

Սամվել Գասպարյանը թեեւ բրոնզ նվաճեց, սակայն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Նրա ելույթից գոհ չենք: Եվրոպայի առաջնությունում նա պոկումում 165, իսկ հրումում 210 կգ էր ցույց տվել, եթե հաջողվեր ԱԱ-ում դրանցից մեկը կատարել, հաղթող կդառնար: Մյուս տարի նա արդեն չի կարողանա մասնակցել երիտասարդների ԱԱ-ին, փաստորեն ձեռքից բաց թողեց չեմպիոնությունը:

Սամվելը կարող է մեծահասակների թիմին օգտակար լինել ու հաջորդ տարի Լիմայում մասնակցել վարկանշային Աշխարհի առաջնությանը: Հույս ունեմ, որ նա դեռ իրեն ցույց կտա, դասեր կքաղի իմ ասածներից: Կմասնակցի նաեւ Մ-23 տարեկանների ԵԱ-ին:

Լուսանկարը` Pan Photo

Աղջիկների ելույթները

Բրոնզե մեդալակիր դարձած Սոնա Պողոսյանն իր բարձրության վրա էր, նա իր լավագույն արդյունքը ցույց տվեց:

Արփինե Դալալյանը, որը 4-րդն էր, առաջին անգամն էր մասնակցում երիտասարդական մրցաշարի: Նա շատ լավ մելույթ ունեցավ, բոլոր մոտեցումներից էլ գոհ ենք: Նա ամեն հաջորդ մրցաշարում ավելի լավ է հանդես գալիս, մարզչական շտաբը նրա հետ մեծ հույսեր է կապում:

Խստապահանջ մարզիչը

Իմ մարզիկները պետք է կարողանան  2-3 Օլիմպիական խաղերում մեդալ նվաճել: Նրանք առնվազն պետք է ձգտեն դրան, այլապես մեզ հատկացված գումարները քամուն կտանք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին