Ապրիլ 25, 2024
43891 դիտում

Սիմոն Մարտիրոսյանը երիտասարդների Աշխարհի չեմպիոնն է


Լուսանկարը` hookgrip.com


Տոկիոյում ավարտված ծանրամարտի երիտասարդական Աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու այս տարվա Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 426 կգ-ով նվաճել է ոսկե մեդալ:

Գերծանր քաշային կարգում հայ ծանրորդը նախ փոքր ոսկե մեդալներ է նվաճել պոկում ու հրում վարժություններում: Առաջին վարժության ժամանակ նա բարձրացրել է 191 կգ, իսկ հրման արդյունքը 235 կգ է:

Այսօր ելույթ ունեցած Արփինե Դալալայնը (+90 կգ) ելույթն ավարտել է 4-րդ տեղում 234 կգ-ով:

Ավելի վաղ ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ էլ դարձել են Սամվել Գասպարյանն (105 կգ) ու Սոնա Պողոսյանը (75 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին