Ապրիլ 24, 2024
41625 դիտում

ԱԱ-ում Հայաստանի 2-րդ բրոնզե մեդալը Սամվել Գասպարյանն է նվաճել


Լուսանկարը` Facebook


Տոկիոյում շարունակվող Աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդները հերթական մեդալն են նվաճել:

Մինչեւ 105 կգ քաշային կարգում երկամարտի 365 կգ-ով բրոնզե մեդալակիր է դարձել Սամվել Գասպարյանը:

Պոկում վարժությունում 160 կգ-ով նա ընդամենը 6-րդն է եղել: Հրման առաջին մոտեցման ժամանակ Սամվել Գասպարյանը նախ 200, ապա 205 կգ է բարձրացրել ու փոքր արծաթ նվաճել:

ԱԱ-ի հաղթող է դարձել Ռեզա Բեյռալվանդը (Իրան) 369 կգ արդյունքով, 2-րդ տեղում վրացի Դաթո Խեցուրիանին է՝ 368 կգ:

Երեկ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել Սոնա Պողոսյանը:

ԱԱ-ում Հայաստանի վերջին մասնակիցներն են լինելու երիտասարդների ԱԱ-ի հաղթող ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) եւ պատանիների ԱԱ-ի 3-րդ մրցանակակիր Արփինե Դալալյանը (+90 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին