exclusive
42055 դիտում

Պողոսյան. Վնասվածքներս հաղթահարեցի ու կարողացա ԱԱ-ում մեդալ նվաճել


Լուսանկարը` iwf.net

Լուսանկարը` iwf.net

Լուսանկարը` iwf.net

Լուսանկարը` iwf.net


Այս տարվա մեծահասակների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր ու Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանն ամենախոստումնալից հայ ծանրորդուհիներից է: Երեկ էլ Տոկիոյում ընթացքող երիտասարդների ԱԱ-ում նա բրոնզե մեդալ է նվաճել:

Պողոսյանը Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ համոզված է եղել՝ լավ աշխատելու դեպքում աշխարհի առաջնությունում կկարողանա մեդալ նվաճել:

«Բոլոր մրցակիցներինս էլ շատ լավ գիտեի: Մեդալն ինձ հեշտությամբ չտրվեց, քանի որ մեջքի եւ ուսի վանսվածքներ ունեի, բայց կարողացա հաղթահարել դրանք ու մտնել պայքարի մեջ»,- ասել է մարզուհին:

Երկամարտի արդյունքում նա 223 կգ է բարձրացրել ու, իր խոսքով, այս պահին առավելագույն քաշն էր, որ կարող էր գրանցել:

Լուսանկարը` iwf.net



Հրման 3-րդ մոտեցումը Պողոսյանը չկարողացավ ավարտին հասցնել. «Ցավը խանգարեց, որ լիարժեք կատարեմ մոտեցումս: Բայց այդ կիլոգրամներն ինձ ոչինչ էլ չէին տալու, պարզապես 3-րդ մոտեցումն արդյունավետ կօգտագործեի»:

Հիմա մարզուհին ցանկանում է ապաքինվել վնասվածքներից ու պատրաստվել երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին