Ապրիլ 20, 2024
40031 դիտում

Սոնա Պողոսյանը երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է


Լուսանկարը` Մեդիամաքս


Սոնա Պողոսյանը Տոկիոյում շարունակվող ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել:

Աղջիկների մինչեւ 75 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդուհին պոկում վարժությունում 2 մոտեցումն է արդյունավետ օգտագործել ու բարձրացրել 75 կգ:

Հրումում եւս Պողոսյանին 3-րդ մոտեցումը բարձրացնել չի հաջողվել: Նա գլխավերեւում պահել է 125 կգ  ու փոքր արծաթե մեդալ նվաճել: Երկամարտի 223 կգ-ով հայ ծանրորդուհին 3-րդն է եղել:

Հաղթողի կոչումը նվաճել է Պատրիսիա Բառեռան (Էդկվադոր ) 242 կգ արդյունքով, արծաթե մեդալակիրն էլ ուկրաինուհի Անաստասիա Շիշանովան (230 կգ) է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին