37481 դիտում

Հայ ծանրորդները սկսել են ելույթները երիտասարդական ԱԱ-ում


Լուսանկարը` Facebook


Տոկիոյում ընթացող Աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հայ ծանրորդները:

Մինչեւ 85 կգ քաշային կարգում հանդես են եկել պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Հակոբ Մկրտչյանն ու երիտասարդական ԵԱ-ի հաղթող Դավիթ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը երկամարտի 340 կգ-ով ելույթն ավարտել է 6-րդ տեղում, իսկ Մկրտչյանը 7-րդն  է 339 կգ արդյունքով:

Հաղթողի կոչումը 353 կգ-ով նվաճել է Ֆարես Էլբախը (Քաթար):

ԱԱ-ում հանդես են գալու նաեւ երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալակիր Սամվել Գասպարյանը (105 կգ), Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, երիտասարդների ԱԱ-ի հաղթող Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ), ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանն (75 կգ) ու պատանիների ԱԱ-ի 3-րդ մրցանակակիր Արփինե Դալալյանը (+90 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին