Ապրիլ 25, 2024
exclusive
40464 դիտում

Երիտասարդական ԱԱ-ին պատրաստվում են 6 ծանրորդներ


Լուսանկարը` Facebook


Հունիսի 15-23-ը Տոկիոյում կայանալիք Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 6 ծանրորդներ են ներկայացնելու:

Mediamax Sport-ին երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանն ասել է, որ ԱԱ-ում հանդես են գալու պատանեկան Օլիմպիադայի հաղթող Հակոբ Մկրտչյանը, երիտասարդական ԵԱ-ի հաղթող Դավիթ Հովհաննիսյանը (85 կգ), երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալակիր Սամվել Գասպարյանը (105 կգ), Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, երիտասարդների ԱԱ-ի հաղթող Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ):

Աղջիկների պայքարում հանդես են գալու ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանն (75 կգ) ու պատանիների ԱԱ-ի 3-րդ մրցանակակիր Արփինե Դալալյանը (+90 կգ):

Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնելու հունիսի 17-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին