Ապրիլ 25, 2024
41729 դիտում

Կայացել է Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը


Լուսանկարը` hookgrip.com


Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվել է Հայաստանի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը:

Տղաների պայքարում հաղթողներ են դարձել հետեւյալ մարզիկները՝ Համլետ Մնացականյան (56 կգ), Մարզպետ Մինասյան (62 կգ), Արմեն Գրիգորյան (69 կգ), Մարտին Դարբինյան (77 կգ), Հակոբ Մկրտչյան (85 կգ), Ժորա Ամիրյան (94 կգ), Սամվել Գասպարյան (105 կգ) եւ Վարազդատ Լալայան (+105 կգ):

Աղջիկների առաջնության հաղթողների ցանկն էլ այսպիսին է՝ Տանզելիա Գրիգորյան (48 կգ), Վալենտինա Մովսիսյան (53 կգ), Մարիամ Սիմոնյան (58 կգ), Ծովինար Կիրակոսյան (63 կգ), Լիանա Գյուրջյան (69 կգ), Սոնա Պողոսյան (75 կգ), Դիանա Աղաբեկյան (90 կգ) ու Արփինե Դալալյան (+90 կգ):

Հավաքականը համալրած մարզիկները պատրաստվելու են Աշխարհի առաջնությանն ու ուսանողական խաղերին, որոնք կայանալու են ամռանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին