Ապրիլ 19, 2024
exclusive
39161 դիտում

Ունիվերսիադայում Հայաստանը կներկայացնեն 5 ծանրորդներ


Լուսանկարը` Մեդիամաքս


Օգոստոսի 19-30-ը չինական Թայպեյում կայանալու են 29-րդ ամառային ուսանողական խաղերը:

Թեեւ մրցաշարի մեկնարկին դեռ 5 ամիս կա, սակայն Հայաստանի ծանրամարտի հավաքականը որոշել է, քանի մասնակից է ունենալու խաղերում:

Mediamax Sport-ին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ հանդես են գալու 5 մարզիկներ: Նրանից 3-ը մասնակցելու են տղաների, 2-ը՝ աղջիկների պայքարում:

«Դեռ բավականին ժամանակ կա, ծանրորդներն այդ ընթացքում կմարզվեն, լավ մարզավիճակ ձեռք կբերեն, որից հետո միայն կորոշենք կազմը»,- նշել է մարզիչը:

Ունիվերսիադայում 22 սպորտաձեւերում կայանալու են 270 մրցումներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին