Ապրիլ 20, 2024
37020 դիտում

Ծանրորդներն ամփոփել են իրենց ելույթներն ԵԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի առաջնությունից երեք մեդալով հայրենիք վերադարձած ծանրորդներն այսօր հանդիպել են լրագրողների հետ:

ԵԱ-ի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյան

Լավ էի պատրաստվել այս առաջնությանը: Պետք է խոստովանեմ, որ իրական մրցակից միայն Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեջանյանն էր, սակայն նա լավ մարզավիճակում չէր գտնվում: Հրում վարժությունում ավելի լավ հանդես եկա, իսկ պոկումում թույլ տվեցի սխալներ ու դժգոհ եմ:

ԵԱ-ի փոխչեմպիոն Գոռ Մինասյան

Ես էլ գոհ եմ իմ առաջին վարժությունից, իսկ ահա երկրորդում չստացվեց բարձրացնել այն կիլոգրամները, որոնց համար պայքարում էի: Մինչեւ մյուս ելույթս ժամանակ կա ու պետք է աշխատեմ:

ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյան

Արդյունքս նորմալ եմ գնահատում, երկու անհաջող մոտեցումս խանգարեց ավելի լավ արդյունք ունենալուն: Սա իմ սխալն է, որը պետք է ուղղել: Ձեռքի վնասվածք չունեմ, պարզապես թեթեւ հոդախախտ է եղել: Մի քանի շաբաթից արդեն լիարժեք կկարողանամ մարզվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին