39037 դիտում

Փաշիկ Ալավերդյանը գոհ է Եվրոպայի առաջնության արդյունքից


Լուսանկարը` Photolure


Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում իր թիմի ցույց տված արդյունքից:

Նա նշել է, որ Օլիմպիական խաղերից հետո տղաները երկար ժամանակ չեն մարզվել, սակայն կարողացել են մի քանի ամսում ճիշտ աշխատել ու ԵԱ-ում մեդալներ նվաճել:

«Այս տարի ես պետք է ընտրեմ այն երիտասարդներին, ովքեր կկարողանան համալրել հավաքականի հիմնական կազմն ու ելույթ ունենալ Աշխարհի առաջնություններին ու նաեւ 2020-ի Օլիմպիական խաղերում: Սամվել Գասպարյանն ու Կարուշ Ղուկասյանն առաջին անգամն էին մասնակցում մեծահասակների առաջնությանը: Սամվելը շատ լավ դրսեւորեց իրեն, իսկ Կարուշն աշխատելու դեռ շատ տեղ ունի: Գոհ եմ նաեւ Անդրանիկ Կարապետյանից, որը վնասվածքից հետո առաջին անգամ ելույթ ունեցավ: Նա կարող էր ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել, սակայն մարզիչներով որոշեցինք ռիսկի չդիմել: Իսկ մեդալակիրներից գոհ եմ, նրանք շատ լավ արդյունք գրանցեցին»,- ասել է Ալավերդյանը:

Եվրոպայի առաջնությունում չեմպիոն էր դարձել Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ) նվաճել էին արծաթե ու բրոնզե մեդալներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին