Ապրիլ 20, 2024
34840 դիտում

Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը


Լուսանկարը` Facebook


Հայաստանի ծանրամարտի հավաքականները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են Երեւան:

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ ընդհանուր առմամբ գոհ է արդյունքից:

«Մենք պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին ու այս անգամ թիմի կազմում երիտասարդներ էինք ներառել: Ինչ խնդիր դրել էինք մեր առջեւ, կարողացանք կատարել: Այս պահին տղաներն այդքան էին պատրաստ»,- նշել է Ալավերդյանը: 

Ըստ նրա՝ հաջող են մասնակցել նաեւ կանանց թիմի ծանրորդները, ովքեր դեռ շատ երիտասարդ են, սակայն կարողացել են մեծահասակների պայքարում մեդալակիր դառնալ:

Եվրոպայի առաջնությունում չեմպիոն էր հռչակվել Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), արծաթե մեդալակիր էր դարձել Գոռ Մինասյանը (+105 կգ), իսկ Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (90 կգ) նվաճել էին բրոնզե մեդալներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին