37828 դիտում

Գերծանր պայքար ԵԱ-ում. Մինասյանն ու Ալեքսանյանը արծաթե ու բրոնզե մեդալակիրներ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Խորվաթական Սպլիտում այսօր ավարտված Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդներն այսօր եւս 2 մեդալ են նվաճել:

Հաղթողի կոչման համար պայքարել են Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե ու արծաթե մեդալակիրներ վրացի Լաշա Տալախաձեն ու Գոռ Մինասյանը:

 

Պոկում վարժությունում 2 ծանրորդներն էլ հաջողությամբ են օգտագործել 3 մոտեցումները: Մինասյանն իրեն է ենթարկել 211 կգ-ն ու փոքր արծաթե մեդալ նվաճել, իսկ հաղթողը 217-ով վրացին էր:

 

Հրումում Մինասյանը միայն մեկ փորձն է հաջողությամբ օգտագործել ու բարձրացրել 235 կգ: Երկամարտում նա 446 կգ է հավաքել ու արծաթե մեդալ նվաճել: Տալախաձեն կրկին անկասելի է եղել ու երկամարտի 467 կգ-ով դարձել է Եվրոպայի չեմպիոն:

 

Եվրոպայի արծաթե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը պոկումում 190 կգ արդյունքով 6-րդն էր, սակայն հրումում 244 կգ է բարձրացրել ու գրավել 3-րդ հորիզոնականը (434 կգ): Նա նաեւ փոքր բրոնզե մեդալ է գրանցել իր հաշվին:

 

Այսօր ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի 414 կգ-ով նվաճել է Օլիմպիական մյուս արծաթե մեդալակիրը՝ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):

 

Իսկ կանանց պայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել Սոնա Պողոսյանն ու Տաթեւ Հակոբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին