Ապրիլ 26, 2024
34268 դիտում

Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն


Լուսանկարը` Մեդիամաքս


Խորվաթական Սպլիտ քաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին ոսկե մեդալը:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) հավասարը չի ունեցել ու բոլոր վարժություններում էլ նվաճել է ոսկե մեդալներ:

 

Պոկումում նա բարձրացրել է 184 կգ, իսկ հրումում՝ 230 կգ: Երկամարտի 414 կգ արդյունքով Մարտիրոսյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

 

Նույն քաշային կարգում հանդես եկող Սամվել Գասպարյանը 375 կգ-ով ելույթն ավարտել է յոթերորդ հորիզոնականում:

 

Ավելի վաղ կանանց պայքարում բրոնզե մեդալակիրներ էին դարձել Սոնա Պողոսյանն ու Տաթեւ Հակոբյանը:

 

Այսօր պայքարի են դուրս գալու գերծանր քաշայինները: Հայաստանը ներկայացնելու են Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին