10910 դիտում

ԵԱ-ում Հայաստանի 2-րդ բրոնզե մեդալը նվաճել է Տաթեւ Հակոբյանը


Լուսանկարը` Facebook


Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը Խորվաթիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 2-րդ բրոնզե մեդալն է նվաճել:

Այս անգամ պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնել մինչեւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը:

 

Պոկում վարժության 105 եւ հրման 125 կգ-ով ծանրորդուհին բրոնզե մեդալակիր է դարձել: Մեկ փոքր բրոնզ էլ նա ունի պոկում վարժությունից:

 

Այդ քաշային կարգում հաղթողի կոչումը երկամարտի 241 կգ-ով նվաճել է ռուս Դիանա Մստիեւան:

 

Հայ մարզուհիներից մինչ այդ բրոնզե մեդալակիր էր դարձել Սոնա Պողոսյանը (75 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին