Ապրիլ 25, 2024
11650 դիտում

Սոնա Պողոսյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է


Լուսանկարը` Մեդիամաքս


Խորվաթիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր հարթակ է դուրս եկել Սոնա Պողոսյանը (75 կգ):

Պոկում վարժությունում հայ մարզուհին օգտագործել է երկու հնարավորություն ու բարձրացրել 101 կիլոգրամանոց ծանրաձողը:

 

Հրումում Պողոսյանը երկու մոտեցման արդյունքում բարձրացրել է 126 կգ եւ երկամարտի 227 կգ-ով զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Հրում վարժությունում նա նաեւ փոքր արծաթե մեդալ է գրանցել իր հաշվին:

 

Եվրոպայի չեմպիոն է դարձել իսպանուհի Լիդիա Վալետնինը՝ 252 կգ-ով:

 

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից ելույթ են ունենալու նաեւ Տաթեւ Հակոբյանը (90 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը (105 կգ), Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ): 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին