11273 դիտում

ԵԱ. Կարապետյանը ձեռքի վնասվածքից հետո առաջին անգամ ելույթ ունեցավ


Լուսանկարը` Facebook


Խորվաթիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը սկսել է Հայաստանի տղամարդկանց հավաքականը:

Մինչեւ 85 կգ քաշային կարգի B խմբում հանդես է եկել Եվրոպայի չեմպիոն ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը: Օլիմպիական խաղերում ձեռքի վնասվածքից հետո ծանրորդի համար շատ կարեւոր էր կրկին վստահություն ձեռք բերելը:

Պոկում վարժությունում նա հաջող է մեկնարկել ու բոլոր 3 մոտեցումներն էլ օգտագործել՝ գլխավերեւում պահելով 145, 155 ու 160 կգ-ոց ծանրաձողերը:

Հրումը նա սկսել է 155 կգ-ից, ապա 10 կգ-ոց քայլ կատարել: Երկամարտի արդյունքում Կարապետյանը հավաքել է 325 կգ ու B խմբում գրավել 5-րդ տեղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին