Ապրիլ 20, 2024
9507 դիտում

Իզաբելա Յայլյանն անհաջող է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում


Լուսանկարը` d.ibtimes.co.uk


Հայ ծանրորդների մեկնարկը Սպլիտում ընթացող Եվրոպայի առաջնությունում անհաջող է ստացվել:

Մինչեւ 58 կգ քաշային կարգում հարթակ դուրս եկած Իզաբելա Յայլյանը 3 փորձից չի կարողացել գլխավերեւում պահել 87 կգ ծանրաձողն ու 0 է ստացել:

Հրումում նա այունամենայնիվ որոշել է հանդես գալ ու 2 հաջող մոտեցում է ունեցել: Ելույթը Յայլյանն ավարտել է 106 կգ-ով:

Չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Նատալիա Խլյոստկինան 214 կգ-ով:

Հայ ծանրորդների հաջորդ ելույթը լինելու է ապրիլի 6-ին, հանդես են գալու Սոնա Պողոսյանն (75 կգ) ու Անդրանիկ Կարապետյանը (85 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին