Ապրիլ 26, 2024
exclusive
14728 դիտում

Ծանրամարտի պատանեկան ընտրանին վաղվանից կպատրաստվի ԱԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան առաջնությունը:

Ըստ քաշային կարգերի հաղթողներ են դարձել հետեւյալ ծանրորդները՝ 50 կգ` Արեն Չատինյան (162), 56 կգ`Խաչիկ Հարությունյան (205 կգ), 62 կգ՝ Բաբկեն Բագրատյան (230 կգ), 69 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան (287 կգ), 77 կգ՝ Եվրոպայի պատանիների հաղթող Կարեն Մարգարյան (285 կգ), 85 կգ՝ Թովմաս Մելիքյան  (261կգ), 94 կգ՝ Յաշա Մինասյան (260 կգ), +94 կգ՝ Կարեն Ասատրյան (240 կգ):

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանն ասել է, որ հատկապես գոհ է թեթեւ քաշայինների ցույց տված արդյունքներից:

«Մինչեւ 56, 62, 69 եւ 77 կգ քաշային ծանրորդների բարձրացրած կիլոգրամները գոհացուցիչ են: Հատկապես նրանց հետ ենք մեծ հույսեր կապելու վարկանշային ԱԱ-ում, որին նախապատրաստվել սկսելու ենք վաղվանից»,- նշել է մարզիչը:

 

Ապրիլի 3-10-ը Թաիլանդում կայանալիք վարկանշային ԱԱ-ում Հայաստանի հավաքականն ամբողջական կազմով է մասնակցելու: Հայ ծանրորդները պայքարելու են 2018-ի Արգենտինայի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Կիզողյանը նշել է, որ կազմը վերջնական կորոշի ծաղկաձորյան հավաքից հետո:


Մի քանի օր առաջ հայտարարվել էր, որ պատանեկան հավաքականի մարզչական շտաբը համալրելու է Եվրոպայի չեմպիոն, ԱԱ-ի արծաթե ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գեւորգ Դավթյանը:

«Գեւորգը մեր փորձառու ու ուժեղ ծանրորդներից է եղել, իր հմտությունները կփոխանցի երիտասարդներին: Կարծում եմ՝ միասին լավ աշխատանք կկատարենք: Լավ է, որ թիմում երիտասարդ մասնագետներ կան, ապագայում մեզ հենց նրանք պետք է փոխարինեն»,- ավելացրել է Կիզողյանը:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին