Ապրիլ 19, 2024
9496 դիտում

Գեւորգ Դավթյանն աշխատելու է Հայաստանի պատանեկան թիմում


Լուսանկարը` Facebook


Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի արծաթե ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գեւորգ Դավթյանն աշխատելու է Հայաստանի ծանրամարտի պատանեկան թիմում:

Նա օգնելու է պատանեկան թիմի մարզիչ Էդուարդ Կիզողյանին: Ծանրորդները պատրաստվելու են Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, ինչպես նաեւ պայքարելու են 2018 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

 

Փորձառու ծանրորդը մարզական կարիերան ավարտել է 2010 թվականի Աշխարհի առաջնությունից հետո: Վերջին շրջանում 34-ամյա մարզիկը աշխատել է պատանի ծանրորդների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին