Ապրիլ 20, 2024
7559 դիտում

Կայացել է աղջիկների Հայաստանի ծանրամարտի առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Մեծահասակների ծանրամարտի Հայաստանի առաջնության ավարտից մի քանի օր անց պայքարի մեջ են մտել պատանիները:

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում առաջինն ուժերն են չափել ծանրորդուհիները: Mediamax Sport-ին ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացրել են, որ ելույթ են ունեցել 25 մարզուհիներ:

Մինչեւ 44 կգ քաշային կարգում երկամարտի 92 կգ-ով լավագույնն է եղել Անուշ Արշակյանը, 48-ում, ինչպես եւ մեծահասակների առաջնությունում, հաղթող է դարձել Տանզելիա Գրիգորյանը 99 կգ արդյունքով:

Առաջին տեղերն են զբաղեցրել նաեւ Վալենտինա Մովսիսյանը (53 կգ)՝ 120 կգ, Ադելինա Խաչատրյանը (58 կգ)՝116 կգ, Լուիզա Սահրադյանը (63 կգ)՝ 128 կգ, Լիանա Գյուրջյանը (69 կգ)՝ 155 կգ, Մարգարիտա Առաքելյանը (75 կգ)՝123 կգ եւ Աիդա Մանուկյանը  (+ 75 կգ)՝ 169 կգ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին