Ապրիլ 20, 2024
6844 դիտում

Փաշիկ Ալավերդյանը հույսեր է կապում երիտասարդ ծանրորդների հետ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի տամարդկանց հավաքականը երկրի առաջնությունից հետո պատրաստվում է ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ առաջնությունում հանդես են եկել 76 ծանրորդներ: Ինչպես եւ նախորդ տարիներին, կրկին լավ արդյունքներով աչքի չեն ընկել թեթեւ քաշայինները: Միջազգային մրցումներում Հայաստանի համար մեդալներ ապահովում են հիմնականում ծանր քաշայինները:

Մարզիչը 2017-ը փորձարկումների ու փնտրտուքների տարի է համարում, թիմը կհամալրեն նոր ծանրորդներ ու կպատրաստվեն հաջորդ Օլիմպիական խաղերին:

«Առաջնությունում երիտասարդներից իրենց հիանալի դրսեւորեցին Սամվել Գասպարյանը, Կարուշ Ղուկասյանը, Արսեն Մարտիրոսյանը: Նրանք հավաքականում կլինեն, հնարավոր է նաեւ Երոպայի առաջնություն տանենք, որպեսզի մեծահասակների մրցումներին մասնակցելու փորձ ունենան»,- ասել է մարզիչը:

Ապրիլի 1-9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք ԵԱ-ին կմասնակցեն միայն այն ծանրորդները, որոնք մեդալ նվաճելու ռեալ հնարավորություններ ունեն:

Հավաքականի հետ մարզումները շարունակում է Անդրանիկ Կարապետյանը, նա Ռիոյում ձեռքի վնասվածք ստանալուց հետո դեռ ամբողջությամբ չի վերականգնվել: Ծանրորդը Եվրոպայի առաջնությունը բաց կթողնի, նրա վերադարձը կկայանա ԱԱ-ում:

«Անդրանիկի վերականգնումը շատ լավ է ընթանում: Արդեն 120 կգ պոկում ու 150 կգ հրում է կատարում: Այս տարվանից նա 85 կգ քաշային կարգում է հանդես գալու, որպեսզի զերծ մնա կրկին նույն վնասվածքը ստանալուց»,- ավելացրել է Ալավերդյանը:

Նա անդրադարձել է նաեւ Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի արդյունքներով որակազրկված Տիգրան Մարտիրոսյանին ու Հռիփսիմե Խուրշուդյանին: Քանի դեռ նրանց վերաբերյալ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում չի կայացրել, չեն կարող ընդգրկվել հավաքականների կազմերում, սակայն մարզիկներին որակազրկում էլ չի սպառնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին