Ապրիլ 19, 2024
7189 դիտում

Հայտնի են Հայաստանի ծանրամարտի առաջնության բոլոր հաղթողները


Լուսանկարը` Facebook


Չորսօրյա պայքարից հետո Հայաստանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվել է ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը:

Երեկ հայտնի են դարձել վերջին երկու քաշային կարգերի հաղթողների անունները: Հարթակ են դուրս եկել ծանր քաշային մարզիկները:

Մինչեւ 105 կգ քաշային կարգում լավագույն արդյունքն է ցույց տվել Սամվել Գասպարյանը, նա հաղթողի կոչումը նվաճել է երկամարտի 365 կգ-ով: Գասպարյանին հաջորդել են Հակոբ Հարությունյանն (310 կգ) ու Դավիթ Յայլյանը (270 կգ):

Գերծանր քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը 340 կգ-ով նվաճել է Հայկ Հակոբյանը: 2-րդը Հովհաննես Ավդալյանն է 321 կգ-ով, եռյակն էլ եզրափակել է Արմեն Խուդավերդյանը (320 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին