Ապրիլ 25, 2024
7017 դիտում

Ղուկասյանի հաղթանակն ու Աղասյանի աղմուկով սպորտից հեռանալը


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնության մինչեւ 94 կգ քաշայինների պայքարի ժամանակ Աղասի Աղասյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Վերջին մոտեցման ժամանակ նա ծանրաձողն ավելի երկար է պահել գլխավերեւում, այնուհետեւ խաղակոշիկները հանել է ու ձեռքերը վեր պարզած հեռացել:

 

Ավելի ուշ ծանրորդն իր Facebook-ի էջում այսպիսի գրառում է կատարել. «Ես սպորտից ճակատս բարձր եմ հեռանում: Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են»:

 

Նա երկամարտի 344 կգ արդյունքով գրավել է 2-րդ տեղը, հաղթողի կոչումը 350 կգ-ով նվաճել է Կարուշ Ղուկասյանը: Պարգեւատրմանը Աղասյանը չի ներկայացել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին