Ապրիլ 24, 2024
6234 դիտում

Կայացել է Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացել է Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնությունը:

8 քաշային կարգերում հանդես են եկել 28 մարզուհիներ: Մինչեւ 48 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Տանզելիա Գրիգորյանը, 53-ում՝ Վալենտինա Մովսիսյանը, 58-ում՝ Աննա Գովելյանը:

Առաջնության լավագույնների կոչմանն են արժանացել նաեւ Իզաբելա Յայլյանը (63կգ), Լիանա Գյուրջյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ), Տաթեւ Հակոբյանը (90 կգ) եւ Արփինե Դալալյանը (+90 կգ):

Վաղը տղամարդկանց առաջնությունում պայքարը սկսելու են մինչեւ 56 ու 62 կգ քաշային ծանրորդները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին