Ապրիլ 26, 2024
exclusive
6413 դիտում

Ծանրորդները պատրաստվում են Հայաստանի առաջնությանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը հունվարի 18-31-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում:

Թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հավաքին մասնակցում է 12 ծանրորդ: Նրանք պատրաստվում են փետրվարի 1-5-ը Երեւանում կայանալիք Հայաստանի առաջնությանը:

«Հավաքը նորմալ է անցնում, դեռ մեծ ծանրաբեռնվածությամբ չենք մարզվում: Մեզ հետ է նաեւ Անդրանիկ Կարապետյանը: Նա շարունակում է բուժումը, վնասվածքը ստանալուց 5 ամիս անց նրա վիճակը լավ է»,- ասել է  Ալավերդյանը:

Մարզիչը նախատեսում է եւս 2 հավաք էլ անցկացնել մինչեւ Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը կայանալու է ապրիլի 1-9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին