Ապրիլ 19, 2024
exclusive
8962 դիտում

Երիտասարդ ծանրորդներն ԵԱ-ում արդարացրել են սպասելիքները


Լուսանկարը` Facebook


Իսրայելի Էիլաթ քաղաքում ավարտված երիտասարդական ԵԱ-ում հայ ծանրոդներին հաջողվել է նվաճել 2 ոսկե ու 1 արծաե մեդալ:

Mediamax Sport-ի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանն ասել է, որ ընդհանուր առմամբ իր սաներն արդարացրել են սպասելիքներն ու հաջող մասնակցել ԵԱ-ին:

«Դավիթ Հովհաննիսյանը Մ-20 տարեկանների պայքարում շատ լավ հանդես եկավ ու ոսկե մեդալ նվաճեց: Նրա հետ Աշխարհի առաջնության մեդալակիրներ էին պայքարում, բայց մեր ծանրորդը լավագույնն էր»,- ասել է մարզիչը:

Մյուս ոսկե մեդալը նվաճել է Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյնանը (105 կգ), որն այս տարի պարզապես փայլել է: Նա եւս 2 մեդալ է8 գրանցել իր հաշվին՝ մեծահասակների ԵԱ-ում դառնալով բրոնզե, իսկ երիտասարդների ԱԱ-ում՝ ոսկե մեդալակիր:

«Սիմոնն Օլիմպիկան խաղերում ելույթ ունենալուց հետո մի քանի ամիս անց հարթակ եկավ ու շատ լավ կիլոգրամներ բարձրացրեց: Արծաթե մեդալակիր Սամվել Գասպարյանը պոկում վարժության ժամանակ վատ հանդես եկավ, սակայն հրումում հետ բերեց կորցրածն ու 2-րդ տեղը գրավեց»,- ավելացրել է մարզիչը:

Հակոբ Մկրտչյանը (85 կգ) ելույթն ավարտել է 4-րդ տեղում: Նա փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում: Մարզչի խոսքով, թեեւ նա վնասվածք է ունեցել, կարողացել է իրեն դրսեւորել:

Առաջիկայում երիտասարդ ծանրորդները հանգստանալու են ու պատրաստվելու Հայաստանի առաջնությանը, որից հետո կազմավորվելու է թիմի կազմն ու մասնակցելու է 2017-ի մրցումներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին