11330 դիտում

Հայ ծանրորդները ԵԱ-ում նվաճել են եւս երկու մեդալ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում երեկ ունեցել է երեք մասնակից, որոնցից երկուսը դարձել են մեդալակիր:

Աղջիկների մրցաշարում երկրորդ տեղը գրավել է Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանը (75 կգ): Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 96 կգ, իսկ հրումում ցույց է տվել 122 կգ արդյունք: Երկամարտի 218 կգ-ով հայ մարզուհին նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ:

Մինչեւ 20 տարեկանների մրցապայքարում Սամվել Գասպարյանը (94 կգ) եւս մեդալակիր է դարձել: Երկամարտում նա գրանցել է 346 կգ (պոկում` 150 կգ, հրում՝ 196 կգ) եւ դարձել բրոնզե մեդալակիր:

Մինչեւ 85 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը (Մ-20) զբաղեցրել է 4-րդ տեղը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիր էր դարձել Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ, Մ-20):

Հայաստանի ընտրանուց Մ-20 տարեկաններում հանդես է գալու նաեւ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Մ-23-ում՝ Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) եւ Արփինե Դալալյանը (+75 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին